«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Տևողությունը՝  մարտի 4-ից մարտի 31
Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • բանավոր, գրավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների դիտարկում, զարգացում, ցուցադրում
  • շրջակա միջավայրի խնամք, հմտությունների ու կարողությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • շրջակա միջավայրի ճանաչում, դիտարկում
  • ուսումնական նյութերի ստեղծում, ցուցադրություն, ցուցահանդես-վաճառք

Խնդիրները՝

  • ընթերցումներ, զրույց-քննարկումներ՝ նվիրված մայրիկներին։
  • տեխնոլոգիական հմտությունների կիրառում՝ տարբեր աշխատանքների ստեղծմամբ (զարդեր, տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)։
  • մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում
  • երգուսուցմամբ՝ մայրիկատոնի երգերի ուսուցում
  • մարզական խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն

Ստուգատեսն ըստ գործունեության ձևերի՝

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա՝

• բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին

• հորինել բառեր ու բառակապակցություններ  մայրիկների գովքի   մասին

• Մայրիկագովք՝ տեսանյութի պատրաստմամբ

• հորինել բարեմաղթանքներ, հանելուկներ, պատրաստել ռադիոնյութեր։

Տեխնոլոգիա + մեդիա՝

• Տոնական բացիկների, շարժական մեդիաբացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային)։

Բնագիտություն + մեդիա

  • Բույսերի խնամք
  • Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում
  • Ծառատունկ
  • թաղարների պատրաստում

Ամփոփումը` դասարանական բլոգում

Оставьте комментарий